Աշխարհահռչակ դերասանը Հայաստան է եկել AP cinema» կինոընկերության տնօրեն Վալերի Սահարյանի հրավերով` ներկա գտնվելու «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի շնորհանդեսին:
«Ֆիլմը յուրահատուկ է իր սյուժեով, ինձ դուր եկավ սյուժեն, այդ իսկ պատճառով համաձայնեցի նկարահանվել: Այսօր իմ մայրը, եթե կենդանի լիներ, կլիներ 101 տարեկան: Ինչին ես հասել եմ կյանքում, նրան եմ պարտական: Եթե ես ունեմ տաղանդ, արտաքին, իմ մորից է: Նա հպարտանում էր ինձանով. ինչ ես արել եմ, արել եմ իմ մոր համար»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ անկեղծացել է Ալեն Դելոնը, միաժամանակ իր զարմանքն արտահայտելով այն բանի առնչությամբ, որ Հայաստանում իրեն այդքան սիրում ու գնահատում են. «Ես այդ մասին ասացի նաև ձեր երկրի նախագահի հետ հանդիպման ժամանակ: Շառլ Ազնավուրը իմ լավ ընկերն է, բայց նա էլ չէր ասել այդ մասին»:
Ասուլիսին ներկա են եղել ֆիլմի համապրոդյուսերներ Վալերի Սահարյանը և Ղևոնդ Անդրեասյանը, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, դերասան Կոնստանտին Կրյուկովը: «Այս ֆիլմը թող լինի նվեր բոլոր մայրերին ու նաև իր մորը, ով վերջերս է տեղափոխվել Հայաստան` մշտական բնակության ու այսօր ներկա է գտնվելու ֆիլմի շնորհանդեսին»,-ասել է Վալերի Սահարյանը:
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ